Այսօր՝ ապրիլի 25-ին, Ախալքալաք են բերվել տնկիներ, որոնք կտնկվեն կենտրոնական հրապարակում գտնվող Մաշտոցի հուշարձանի շուրջ։ Jnews-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ծառեր ու թփեր են տնկվելու Ախալքալաքի կենտրոնում։

«Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակներում բարեկարգվում է քաղաքի կենտրոնը։ Դրա հետ կապված Մաշտոցի հուշարձանի շրջակայքը բարեկարգվելու է։ Այսօր այդ նպատակով քաղաք են բերվել ծառերի ու թփերի տնկիներ։

  • իլենու 15 տնկի
  • տոսախի (պարսկերեն՝ շիմշիր, շիմշատ), կամ կովկասյան արմավենու 15 տնկի
  • դափնու բռնչիի 5 տնկի
  • կենսածառի 15 տնկի
  • Photinia x fraseri-ի 10 տնկի

Այս բույսերը կտնկվեն Մաշտոցի հուշարձանի շրջակայքում, կփոխարինեն նաև քաղաքապետարանի դիմացի այգում տնկված չարմատավորված բույսերը։

Բույսերի նույնականացումն իրականացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, որոշ դեպքերում հնարավոր են անճշտություններ: Բերված բույսերի կոնկրետ ցանկ ձեռք բերել չհաջողվեց։

2

Ի՞նչ մենք գտանք Վիքիպեդիայում այս բույսերի մասին:

Իլենի՝  շատ տեսակներ վաղուց մշակվել են որպես դեկորատիվ բույսեր: Այս ցեղի բույսերը հարմար են դալար ցանկապատեր ստեղծելու համար: Այս ցեղի բույսերն աճում են լայնատերև և խառը անտառների տակ, հիմնականում երկու կիսագնդերի բարեխառն և մերձարևադարձային շրջաններում (բացառությամբ ծայրահեղ հյուսիսային շրջանների), և երբեմն հանդիպում են արևադարձային գոտիներում:

Տոսախ՝ ամենահին դեկորատիվ բույսերից մեկն է, որն օգտագործվում է կանաչապատման և դեկորատիվ այգեգործության համար: Տուփերը շատ անքմահաճ բույսեր են, աճում են ժայռերի վրա, անտառների եզրերին, թփուտներում և մութ սաղարթավոր անտառներում: Շատ ստվերադիմացկուն, բայց նաև ջերմասեր են:

Դափնու բռնչի՝ երբեմն աճեցվում է որպես դեկորատիվ բույս: Դափնու բռնչին սերում է Հարավային Եվրոպայից, Հարավարևմտյան Ասիայից և Հյուսիսային Աֆրիկայից: Ներմուծվել է Միացյալ Թագավորություն և Եվրոպայի այլ շրջաններ, որտեղ ոչ հազվադեպ վայրիանում է:

Կենսածառ՝ երկար ժամանակ հաջողությամբ օգտագործվում է լանդշաֆտային ձևավորման մեջ այլ փշատերևների հետ միասին: Դա պայմանավորված է նրանով, որ, լինելով մշտադալար, այն կարողանում է վերակենդանանալ տարվա ցանկացած ժամանակահատվածում։ Բացի այդ, այն օդը լցնում է հատուկ հոտով, որը համարվում է բուժիչ մի շարք հիվանդությունների դեպքում։ Այս տեսակը ստվերադիմացկուն է, ցրտադիմացկուն։ Նախընտրում է բավարար խոնավությամբ բերրի կավահողեր, սակայն, ընդհանուր առմամբ, անպահանջ է ինչպես հողի, այնպես էլ նրա խոնավության մակարդակի նկատմամբ: Դիմանում է ինչպես չորությանը, այնպես էլ՝ ավելորդ խոնավությանը։ Լավ է տանում կտրվածքը։

Ֆոտինիա՝ օգտագործվում է դալար ցանկապատերում, դրանք կարող են տնկվել նաև առանձին կամ տարայի մեջ: Որոշ սորտեր առանձնանում են կարմիր սաղարթով։ Այս թփերը պահանջկոտ են, սիրում են խոնավ հող, լավ են տանում երաշտը և կրահողերը, տնկվում են արևի տակ կամ կիսաստվերում։

Հիշեցնենք, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, իրականացնում է «Թարմացված շրջաններ» ծրագիրը, որը ենթադրում է քաղաքի կենտրոնական հրապարակի և գլխավոր փողոցի բարեկարգում՝ ներառյալ շենքերի ճակատային մասերը։