Jnews-ը հայտարարում է ստաժորների ընդունելություն, որոնց հետ կաշխատի 6 ամսվա ընթացքում, իսկ արդյունքում լավագույն մասնակիցները կկարողանան աշխատել Jnews-ի թիմում: Դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 22-ը:

«Jnews-ը Ջավախքի մեդիագրագիտության համար» նախագծի շրջանակներում, «Բաց սահմաններ» կազմակերպությունն ընդունում է ստաժորների՝ նրանց հետ ինտենսիվ համագործակցելու նպատակով: Նախագծի մասնակիցները Jnews-ի հետ աշխատելիս կկարողանան ձեռք բերել հետևյալ գիտելիքները.

– Դասական լրագրության տարրեր
– Սոցիալական մեդիա
– Քաղաքացիական լրագրություն
– Սոցիալական ցանցեր և անվտանգություն
– Թրոլլեր, բոթեր, դրանց նպատակներն ու ազդեցությունը
– Ֆոտո/վիդեո նկարահանում
– Ֆոտո/վիդեո մոնտաժ
– Տեղեկատվության նշանակությունը
– Բաց տեղեկությունների բազաները Վրաստանում
– Քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը
– Տեղեկատվության ստուգում
– Եվ շատ ավելին

Նախագծին կարող են մասնակցել ուսանողներ կամ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ: Մասնակիցների վրացերենի իմացությունը մեզ համար առաջնային է:

Երիտասարդների խմբի հետ կաշխատեն թե՛ տեղի, և թե հրավիրված մարզիչները:

Թրեյնինգների հաճախականություն. Մասնակիցները նախագծում զբաղված կլինեն շաբաթական 2-3 օր, օրվա ընթացքում 2-3 ժամ: Լավագույն մասնակիցները կկարողանան Ջավախքի լրատվական կենտրոնում աշխատանքի անցնել որպես լրագրող կամ այլ աշխատակից:

Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար մեր էլ-հասցեին՝ jnews.ge@gmail.com պետք է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ: Հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 22-ը ներառյալ: