Սեպտեմբերի 27-ին, կեսգիշերին, Թուրքիայի Քուշադասի քաղաքում ավարտվեց «Little prince and princess world» գեղեցկության միջազգային մրցույթը, որտեղ Կարոլինա և Արտյուշ Այվազյանները նվաճեցին 5 տիտղոս:
Էգեյան ծովի ափին գտնվող Քուշադասի հանգստավայրային քաղաքում ավարտվեց «Little prince and princess world» միջազգային մրցույթը, որտեղ ախալքալաքցի երեխաները, որոնք ներկայացնում էին Հայաստանը, նվաճեցին 5 տիտղոս:
Արտյուշ Այվազյանը նվաճել է հետևյալ տիտղոսները՝ «Լավագույններից լավագույնը» (Best of the best) և «Աշխարհի փոքրիկ արքայազն» (Little Prince world):
Կարոլինա Այվազյանն արժանացել է «Արքայադուստր Տիեզերք» (Miss Princess Universe), Կարոլինային բաժին է հասել նաև՝ «Միսս Համակրանք» (Miss Sympathy WLBF) և «Միսս Տաղանդ» (Miss Talent) տիտղոսները:
Երեխաների և ծնողների տպավորությունների մասին, այն մասին, թե ինչ հնարավորություններ են բացվում աշխարհի արքայազնի և արքայադստեր համար, Jnews-ը նյութը կպատրաստի նրանց տուն վերադառնալուց հետո: