104 տարեկան Սամսոն Հովհաննիսյանը նախընտրում է ապրել առանձին, կախված չի որևէ մեկից, ինքնուրույն գնումներ է կատարում և իր սեփական ձեռքով ճաշ պատրաստում:

Սամսոն Վարդանովիչն ունի երեք որդի: Ավագ որդին իր ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում, փոքրը՝ ապրում է նրա կողքին՝ սեփական տանը: Միջնեկ որդին ապրում էր Ամերիկայում, սակայն մահացել է: Սամսոն Վարդանովիչի համար ընտանիքը միշտ առաջին տեղում է: Նա շատ էր սիրում իր կնոջը՝ Փառանձեմին և մինչ հիմա նրա մասին խոսում է սիրով և քնքշությամբ:

DSC_5495

Սամսոն Վարդանովիչը 65 տարի Ախալքալաքում աշխատել է ղեկավար պաշտոններում: Նա ավանդույթ ունի ամեն տարի հանգստանալու գնալ: Անցյալ տարի նա մեկնել էր Ռուսաստան՝ իր որդուն տեսակցելու:

дедо1

«Նա սիրում է ուշադրության կենտրոնում լինել, շփվել մարդկանց հետ: Նա շատ իշխող մարդ է և մինչ հիմա ուզում է հրամայել և հրամայում է իր որդիներին: Մենք էլ շատ ուշադիր ենք նրա հանդեպ: Նա ամեն ինչ անում է ինքնուրույն, թույլ չի տալիս ինձ ճաշ եփել իրա համար », – ասում է հարսը` Լամարա Հովհաննիսյանը:

дедо

Երբ խոսում ես Սամսոն պապի հետ կյանքի մասին, նա հաճախ կանգնում է պատերազմի թեմայի վրա: Չնայած պատերազմի տարիները զբաղեցրել են նրա կյանքի մի փոքր մաս, սակայն պատերազմի մասին պատմությունները զբաղեցնում են վետերանի հիշողության մեծ մասը:

Հայրենական պատերազմի ժամանակ նա կռվել է Ուկրաինայում, Պոլտավայի շրջանում: Վառ հիշողությունները, թե ինչպես իրենց գնդով ազատեցին մի ամբողջ գյուղի բնակիչների կործանումից, չեն կորցնում իր պայծառությունը և նրա պատվին գյուղը անվանեցին Սամսոնովկա:

Նրա ընկերներից գրեթե ոչ ոք ողջ չի: Սամսոն պապը ձմռանը սիրում է տանը նստել վառարանի կողքին և հետևել նրան: Երբ փողոցում տաք է, նա նստում է դռանը նստարանին և շատ ուրախանում է, երբ նրա մոտ մարդիկ են գնում:

Շուշան Շիրինյան