Այսօր, մայիսի 6-ին Վրաց ուղղափառ եկեղեցին տոնում է Սուրբ Գիորգիի տոնը` Գիորգոբա: Վրաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ:

Գիորգոբան Վրաստանում տոնվում է երկու անգամ, այսօր և նոյեմբերի 23-ին: Մայիսի 6-ը համարվում է Գիորգիի մահվան օրը: Սուրբ Գիորգին համարվում է ազգի պահապանը և շատ սիրված տոն է վրացիների համար:

Նոյեմբերի 23-ը համարվում է Սուրբ նահատակ Գիորգիի մահապատժի օրը: Սուրբ Գիորգիին խոշտանգումներից մեկի ժամանակ, ով տուժել է հավատքի համար, ամրացրել են սրերով և դանակներով ծածկված անիվին: Տանջանքի ավարտին, երբ Գիորգիին մահացած են կարծել, նրան երևացել է հրեշտակը, և Գիորգին դիմավորել է նրան, ինչպես վայել է զինվորին: Իսկ սրբի մարմնի բոլոր վերքերը բուժվել են:

Գիորգի Հաղթանակաբերը` ձիավորը, ով ջախջախում է օձին, դարձել է վրաց ուղղափառ հավատքի և գիտակցության անբաժանելի մասը, և ամրագրված է երկրի զինանշանի վրա:

Ըստ ավանդության, տոնը հիմնվել է Վրաստանի քրիստոնյա լուսավորիչ Սուրբ Նինոյի կողմից: Հայտնի է, որ նա եղել է Սուրբ Գիորգիի ազգականը, առանձնահատուկ կերպով հարգել է նրան և կտակել երկրին սիրել նրան, ով տարածել էր քրիստոնեությունը:

Միջնադարում երկրի տարբեր մասերում Սուրբ Գիորգիի անունով կառուցվել է 365 մատուռ, տարվա օրերի քանակով:

Սուրբ Գիորգիի պատվին Վրաստանում կառուցվել են տաճարներ, ոչ միայն քաղաքներում և գյուղերում, այլև լեռների գագաթներին: