Այսօր Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակերը վաղ առավոտից մարդաշատ էր: Մարդիկ մեծ ոգևորվածությամբ շնորհավորում էին իրար տոնի կապակցությամբ և շտապում վերցնել ուռենու ուստերը:

caxkazard 1

caxkazard 2

Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը: Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը եկեղեցիներ: Հոգևոր հայրերի կողմից օրհնվում էին ուռենու ոստերը ու բաժանվում ժողովրդին, քանզի ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշում է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն:

caxkazard 6

caxkazard 4

Եկեղեցիների բակերում կարելի էր տեսնել տարբեր տեսակի ճյուղեր, որոնք մարդիկ գնում և իրենց հետ տանում էին եկեղեցի:

caxkazard 3

caxkazard 5

Եկեղեցու խորանը զարդարված էր ուռենու և արմավենու ոստերով, որոնք խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը:

Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր:

Առանձնահատուկ շատ էին երեխաները` մանուկներ և դպրոցահասակներ, որոնք եկել էին ներկա գտնվելու ծիսական արարողությանը և ստանալու Բարձրյալի օրհնությունը: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ: