Աշխատանքային պայմանների տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն հերթական անգամ հասարակությանը հիշեցնում է, թե այսօրվանից որ սահմանափակումները կվերացվեն:
Ըստ նրա, մարտի 8-ից փակ տարածքում հասարակական սննդի օբյեկտները կվերսկսեն իրենց աշխատանքը, ինչպես նաեւ կսկեն գործել լեռնադահուկային հանգստավայրերի ճոպանները:
«Համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 8-ից չեղարկվում են որոշակի սահմանափակումներ, առաջին հերթին դրանք սննդի օբյեկտների նկատմամբ կիրառված սահմանափակումներն են: Ինչպես գիտեք, ներքին տարածքում ներկայումս դրանց գործունեությունն արգելված է, ուստի մարտի 8-ից այդ սահմանափակումը կվերացվեն և, բացի շաբաթ ու կիրակի օրերից, դրանց աշխատանքը կթույլատրվի:
Մարտի 8-ից լեռնադահուկային հանգստավայրերում կվերսկսեն գործել նաեւ ճոպանուղիները: Կա նաև մեկ նորամուծություն, որն ուժի մեջ է մտնում նույն ժամանակահատվածում՝ մարտի 8-ից մանրածախ և մեծածախ առևտուրը կթույլատրվի:
Մարտի 8-ից մանրածախ և մեծածախ առևտուրը թույլատրվում է ինչպես շաբաթ և կիրակի օրերին, այնպես էլ ցանկացած այլ օր, ինչպես առևտրի կենտրոնների, այնպես էլ շուկաների տարածքում», – հայտարարել է Փերաձեն:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ Աշխատանքային տեսչությունը կշարունակի մոնիտորինգը:
Ըստ նրա, երկու շաբաթվա ընթացքում Համակարգող խորհուրդը որոշում կկայացնի, որը հնարավոր կլինի` ելնելով համաճարակային իրավիճակից:
«Եթե 2 շաբաթ անց մենք հնարավորություն ունենանք մեղմել կանոնակարգերը, շաբաթ և կիրակի գործող սահմանափակումները կվերացվեն», – հայտարարել է Փերաձեն: