Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, իրականացված մոնիթորինգի արդյունքում, ամբողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 107 նոր դեպք է հայտնաբերվել:
Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները մայիսի 4-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 5-ի 06:00-ն պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 86 քաղաքացու է տուգանել:
Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 16 քաղաքացի:
Իրավապահները 1 անձի են տուգանել ինքնամեկուսացման կարգը խախտելու համար: Իսկ քաղաքացիների տեղափոխաման և մարդատար մեքենաների տեղաշարժի կանոնները խախտելու համար տուգանվել է 4 անձ:
ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված խիստ միջոցներ:
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: