Վրաստանում տնտեսության վերականգնման ծրագրի երկրորդ փուլում նախատեսված գործունեության մի մասը թույլատրվում է հիմա՝ մայիսի 5-ից:

Մասնավորապես, ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, մայիսի 5-ից թույլատրվում է՝ բոլոր տեսակի շինարարական-վերանորոգման աշխատանքներ, շինարարական նյութերի արտադրություն և շինարարության վերահսկմանն առնչվող գործողություններ, ավտոմեքենաների սպասարկում և ավտոլվացման աշխատանքներ, առանց բացառությունների մուտքն ու ելքը Քութայիսի և Բաթումի քաղաքներ:

Վրաստանի կառավարությունը հրապարակել է հաճախ տրվող հարցերի պատասխանները

? Շինարարական աշխատանքների մասով սահմանափակումների վերացումը վերաբերում է արդյո՞ք շինանյութի իրացմանը:

Ոչ: Իրացումը թույլատրելի է միայն առցանց:

? Թույլատրելի՞ է պարետային ժամին քաղաք Քութայիսի և քաղաք Բաթումի մուտքն ու ելքը:

Ոչ: Պարետային ժամը շարունակում է մնալ ուժի մեջ:

? Թույլատրելի՞ է ավտոմեքենաների մասերի վաճառքը:

Ոչ: Ավտոմասերի վաճառքը թույլատրելի է միայն առցանց և եթե ավտոմեքենաների տեխզննման վայրում վաճառվում է կոնկրետ մաս, ապա կարելի է գնել:

? Արդյո՞ք ավտոմոբիլային ծառայությունների հասանելիությունը վերաբերում է նաև մոտոցիկլետների, մոպեդների և հեծանիվների տեխզննմանը:

Այո: Ավտոմոբիլային ծառայությունների հասանելիությունը վերաբերում է նաև մոտոցիկլետների, մոպեդների և հեծանիվների տեխզննմանը:

? Ավտոմեքենաների սպասարկման կենտրոններում և մեքենաների լվացման համար պարտադի՞ր է հետևել համապատասխան կանոններին (դիմակներ, ախտահանիչներ և այլն):

Այո: Պարտադիր է հետևել կանոններին: