2022 թվականին, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տվյալների, Վրաստանի խորհրդարանի 18 պատգամավոր չի օգտվել ելույթի իրավունքից։ Նրանց թվում են նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայից Սումբատ Կյուրեղյանը՝ ընտրված Վրացական երազանքի ցուցակներով։ Նշենք, որ 2020 թվականից Ջավախքի պատգամավորները խորհրդարանում ելույթ չեն ունեցել:

2022 թվականին ելույթի իրավունքից չօգտված պատգամավորներից 10-ը եղել են խորհրդարանական մեծամասնության, 6-ը՝ ընդդիմադիր, 2-ը՝ անկուսակցական պատգամավորներ։ Հատկաշական է, որ նրանց ցանկում են նաև հայազգի պատգամավորները:

Այդ պատգամավորներն են. Էլգուջա Գոցիրիձե, Իսկո Դասենի, Գրիգոլ Վաշաձե, Աբդուլլահ Իսմայիլով, Մանուչար Կվիրկվելիա,
Սումբատ Կյուրեղյան, Լևան Կոբիաշվիլի, Սամվել Մանուկյան, Գոգի Մեշվելիանի, Կոբա Նակղոփիա, Ռամազ Նիկոլաիշվիլի, Դիմիտրի Սամխարաձե, Բաչուկի Քարդավա, Գոդերձի Չանքսելիանի, Վասիլ Չիգոգիձե, Ցեզար Չոչելի, Դիլար Խաբուլիանի և
Վիկտոր Ջափարիձե: