Վրաստանի 12 խոշոր և ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունները կոչ են արել Եվրահանձնաժողովին ուժեղացնել վերահսկողությունը թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ առաջարկությունների կատարման նկատմամբ։

«Մի կողմից՝ Վրաստանի կառավարությունն ասում է, որ կիրականացնի առաջարկությունները։ Մյուս կողմից՝ հասարակության մեջ մեծ բանավեճ է ընթանում այն ​​մասին, թե՞ արդյոք կառավարության որոշումները կբերեն թեկնածուի կարգավիճակ…», – ասվում է ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն առաջարկում են, որ կառավարությունը «անհրաժեշտ քաղաքական կամք ու պատրաստակամություն չունի 12 հանձնարարականները լիարժեք կյանքի կոչելու համար»:

Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Եվրահանձնաժողովին խնդրում են՝ ի լրումն Վրաստանի վերաբերյալ ծրագրված ընդլայնման զեկույցի, դիտարկել նաև միջանկյալ զեկույցի պատրաստումը մինչև 2023 թվականի մարտ ամիսը:

«Սա կբարելավի առաջարկությունների կատարման որակը և իշխանությունների հաշվետվողականությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից են «Բաց հասարակության հիմնադրամ – Վրաստանը», «Թրանսփարենսի Ինթերնեշնլը», «Ժողովրդավարության պահապանները», «Մեդիա զարգացման հիմնադրամը», «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը», «Մարդու իրավունքների կենտրոնը»:

Նյութը արտատպված է Newsgeorgia-ից