Մեկ ամսվա տվյալներով, «1TV.GE» կայքէջում «Հեռուստադպրոցի» դասընթացները դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ «Youtube»-ում՝ ավելի քան 700 000: Նախագծի հանրաճանաչելիությունն օրեցօր ավելանում է:
«Հեռուստադպրոցը» կրթության նախարարության և Վրաստանի Առաջին ալիքի համատեղ նախագիծն է, որն Առաջին ալիքով եթեր է հեռարձակվում մարտի 30-ից: Կրթության նախարարության հետ պատրաստվել է դասացուցակ, որն ընդգրկում է ազգային ուսումնական ծրագրով հաշվի առնված առարկաները:
Հեռուստադասընթացներն անցկացնում են տարբեր առարկաների փորձառու մանկավարժները:
Կրթության դասերը ներառում է ինչպես վրացալեզու, այնպես էլ՝ ոչ վրացալեզու սեկտորը (հայերեն, ադրբեջաներեն): Հեռուստադասընթացներն ապահովվում են համաժամանակյա, ժեստերի լեզվով թարգմանությամբ:
Առարկաների թվում են նաև սպորտի, երգի, նկարչության և պարի դասընթացներ: