Այսօր, Ախալքալաքի հայ երիտասարդական կենտրոնում նշվեց Թարգմանչաց տոնը՝ նվիրված հայոց այբուբենին, Սուրբ թարգմանիչներին և հայ գրերին:
Թարգմանչաց տոնը համարվում է սուրբ, եկեղեցական և ազգային տոներից: Այս տոնը կոչվում է նաև թարգմանիչների տոն: Տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, և պաշտոնապես այն բացվում է Օշականում: Օշականն այն վայրն է, որը նշանավոր է ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այստեղ է հանգչում հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը:
Երիտասարդական կենտրոնում տոնը նշվեց մրցույթով, որին մասնակցում էր երեք խումբ: Մրցույթի մասնակիցներն էին երիտասարդական կենտրոնի սաները և Ախալքալաքի ռուսական դպրոցի բարձր դասարանցիները:
Մասնակիցները վրացերենից, ռուսերենից և անգլերենից հայերեն թարգմանեցին փոքր տեքստեր: Յուրաքանչյուր թիմն ուներ իր անունը ՝ «Վան», «Վասպուրական» և «Անի»:
Հաղթեց «Վասպուրական» թիմը: Վերջում բոլոր մասնակիցներին նվիրեցին հուշանվերներ: