Հուլիսի 4-ին Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի մարզադահլիճում մունիցիպալիտետի բոլոր դպրոցների ներկայացուցիչները ստացան գալիք նոր ուսումնական տարվա համար նոր դասագրքերը։
Կրթության նախարարությանն առընթեր Ենթակառուցվածքների գործակալությունը դասագրքերը փոխանցել է Ախալքալաքի դպրոցներին կրթական Ռեսուրս-կենտրոնի միջոցով, որը համակարգում էր այս գործընթացը:
Կրթական ռեսուրս կենտրոնի տվյալներով՝ Ախալքալաքի դպրոցներին է հանձնվել 10 252 դասագիրք, և սա դեռ ամբողջը չեն, որոնք դպրոցները հայցել են Կրթության նախարարությունից։
«Նախարարությունն այդ տեղեկատվությունը ստանում է ընդհանուր բազայից, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոցի համար պահանջվող գումարը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, թե որ դպրոցում, ինչ դասագրքեր են անհրաժեշտ, հետո աստիճանաբար նախարարությունը անվճար դասագրքերն ուղարկում է դպրոցներ: Երեկ կային տարբեր դասագրքեր՝ և՛ մայրենի լեզվի, և՛ բնագիտության, մաթեմատիկայի, դասագրքեր՝ հայկական, ռուսական և վրացական դպրոցների համար: Մենք մինչև սեպտեմբեր փուլ առ փուլ կստանանք, բոլոր դպրոցներն ամբողջությամբ ապահովված կլինեն դասագրքերով»,- մեկնաբանեց Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։