Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից 152,552 լարի է հատկացրել 335 նախադպրոցական տարիքի երեխաների և աշակերտների տեղափոխման համար։ Տեղափոխման տենդերը հայտարարվել է հուլիսի 6-ին։
Մունիցիպալիտետը, երեխաներին ուսումնական հաստատություններ տեղափոխելու համար, հիմնականում տարեկան մեկ անգամ՝ հունվարին է տենդեր հայտարարում, սակայն այս տարի, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, տարվա սկզբում կարողացել են վճարել ընդամենը 6-7 ամսվա տրանսպորտավորման համար։ Ուստի հիմա երկրորդ անգամն են հայտարարում տենդեր։
Մանկապարտեզ կամ դպրոց տեղափոխվող երեխաների ընդհանուր թիվը կազմում է 335, որից 8-ը դպրոցականներ են: Բալխո գյուղի դպրոցականները տեղափոխվում են Բուղաշեն գյուղի դպրոց։
Ներկայացնում ենք ցանկը, ըստ որի երեխաների տրանսպորտավորումը մանկապարտեզ պետք է իրականացվի.
Էխտիլա գյուղից մինչև Բարալեթ՝ 20 երեխա
Մերենիայից մինչև Բարալեթ՝ 18 երեխա
Բոզալիից մինչև Սուլդա՝ 12 երեխա
Կորխից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 10 հոգի
Մաջադիայից մինչև թիվ 3 մանկապարտեզ՝ 19 հոգի
Բավրայից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 19 հոգի
Խսպիոյից մինչև Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ՝ 14 հոգի
Չամդուրայից, Մուրջախեթից մինչև Վաչիան գյուղի մանկապարտեզ՝ 11 երեխա
Զակ գյուղից մինչև Բարալեթ գյուղ՝ 6 հոգի
Բուղաշենից և Տրկնայից մինչև Բարալեթ գյուղ՝ 15 երեխա
Բեժանոյից և Ալաթումանից մինչև Կաջո՝ 15 երեխա
Ագանայից և Սիրկվայից մինչև Կաջո՝ 15 երեխա
Դադեշից մինչև Սուլդա՝ 15 երեխա
Բուզավետից մինչև Կուլիկամ՝ 7 երեխա
Օրջայից մինչև թիվ 3 մանկապարտեզ՝ 15 հոգի
Կարտիկամից մինչև Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ՝ 30 երեխա
Հոկամից մինչև Վաչիան՝ 12 երեխա
Աբուլ գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 15 երեխա
Մրցույթն արդեն հայտարարված է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 18-ն է։