Վերժին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 623 նոր դեպք, և այս պահի դրությամբ երկրում գրանցված է կորոնավիրուսային վարակի 124 054 հաստատված դեպք: Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանը համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Թուրքիայից և հայտնվել է յոթերորդ տեղում:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսից մահացել է 53 մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 1 222:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվել է 15 013 պացիենտ, իսկ հիվանդության ակտիվ փուլում է գտնվում 107 819 հոգի: