Հուլիսի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3196 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1147 մարդ, մահացել է 27 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 419 534, այստեղից ապաքինվել է 382 393 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 820:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 41 965 փորձարկում, այդ թվում 24 659-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 306-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.62% է, վերջին 14 օրվանը՝ 6,78%, վերջին 7 օրվանը՝ 7.35%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 481 591 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 16 618 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 651 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 989 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: