Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից 7-րդ պացիենտն է մահացել: Այսօր, 83-ամյա տղամարդը մահացել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում:
Ինչպես լրագրողներին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Լալի Թուրձելաձեն, պացիենտը կլինիկա է տեղափոխվել ապրիլի 4-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Տղամարդը շաքարային դիաբետ է ունեցել:
Կառավարության stopcov.ge կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 566, որից 207-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Կարանտինում է գտնվում 5 320 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 548:
Կորոնավիրուսային հիվանդությունից առաջին մահը Վրաստանում գրանցվել է ապրիլի 4-ին:
Արտերկրում Վրաստանի ութ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից: Իսպանիա՝ 4, ԱՄՆ՝ 2, Անգլիա՝ 1 և Լատվիա՝ 1: