Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 759 դեպք, որից 686-ը գրանցվել է Թբիլիսիում, 487-ը՝ Աջարիայում: Այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործադիր շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան:
Կորոնավիրուսի վիճակագրությունը հետևյալն է. Թբիլիսի՝ 686, Աջարիա՝ 487, Իմերեթի՝ 356, Քվեմո-Քարթլի՝ 36, Շիդա-Քարթլի՝ 35, Գուրիա՝ 17, Սամեգրելո-Զեմո-Սվանեթի՝ 69, Կախեթի՝ 24, Մցխեթա-Մթիանեթի՝ 12, Սամցխե-Ջավախք՝ 30, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Քարթլիում՝ 7-ական:
«Այսօրվա դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 1 759 նոր դեպք: Երկրում, առաջին վարակից հետո՝ փետրվարի 26-ից մինչև այսօր, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 24 562 է: Վերջին օրվա ընթացքում մենք ունենք 350 վերականգնված: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 9 751: Ցավոք, օրվա ընթացքում ունենք հինգ մահ, իսկ փետրվարի 26-ից մինչև այսօր 183», – նշել է Սիչինավան:
Պաշտոնական տվյալների համաձայն, այս փուլում Վրաստանում կորոնավիրուսի 14 421 ակտիվ դեպք կա, որից 1 577 պացինտ բուժում է ստանում Թբիլիսիում, իսկ 641-ը՝ Աջարիայում:
Այսօրվա դրությամբ 397 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, արհեստական շնչառական ապարատին է միացված 82 պացիենտ:
Կովիդ-հյուրանոցներում են գտնվում 2 025 մարդ, որից 1 110-ը՝ Աջարիայում, իսկ 676-ը՝ Թբիլիսիում: 9 162 մարդ բուժում է ստանում տնային պայմաններում: Կարանտինի ռեժիմում է գտնվում 4 263 մարդ, որից 836-ը՝ Թբիլիսիում, 2 205-ը՝ Աջարիայում:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 25 759 մարդ, որից 3 243-ը՝ Թբիլիսիում, 10 852-ը՝ Աջարիայում, 3 521-ը՝ Իմերեթիում: