Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 49 574-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 327-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 958 դեպք կա, այլ պատճառով՝ 296։
Ապաքինվել է ևս 184 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43 849 է, փաստացի բուժվողներինը՝ 4798։
Մեկ օրում թեստավորվել է 2886 մարդ։ Ընդհանուր առմամբ, 289 047 թեստ է արվել։