Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 768 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 96 860 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 77 932 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 894 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 41 պացիենտ, իսկ առողջացել է 4 055 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 186 քաղաքացի, տանը բուժում է ստանում 5 833 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 518 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: