Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 147 312-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 995-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որից 17-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2462 դեպք կա, այլ պատճառով՝ 615:

Ապաքինվել է ևս 1 047 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 124 521 է։ Փաստացի բուժվողների թիվը 19 714 է։

Մեկ օրում թեստավորվել է 2 846 մարդ, ընդհանուր 545 240 թեստ է արվել: