Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 407 074 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 695-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 19 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 186 դեպք կա, այլ պատճառով՝ 1 573։
Ապաքինվել է ևս 2 306 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 375 612 է։ Փաստացի բուժվողների թիվը 21 702 է։
Ընդհանուր առմամբ 2 828 454 թեստ է արվել, մեկ օրում` 4 245։