Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն Ժողովի լիագումար նիստում փոփոխություններ ընդունեց, 2019 թվականի դեկտեմբերի 17-ին հաստատված, 2020 թվականի բյուջեում և միջոցներ հատկացրեց ենթակառուցվածքային աշխատանքների համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն այսօր՝ ապրիլի 28-ին, նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Օրակարգային այլ հարցերի հետ մեկտեղ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հավանություն տվեցին Վրաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացված երկու ենթակառուցվածքային աշխատանքների համար գումար հատկացնելուն:
Այդ աշխատանքները հետևյալն են՝ Վաչիան-Հոկամ ճանապարհի վերականգնման 4-րդ փուլը՝ 1 300 459 լարի արժողությամբ և Բարալեթ-Էխտիլա ճանապարհի ասֆալտապատման 2-րդ փուլը՝ 819 220 լարի արժողությամբ: Վաչիան-Հոկամ ճանապարհի վերականգնումը հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է 94% -ով, իսկ տեղական բյուջեից հատկացվում է 6%, համապատասխանաբար 1 221 741 լարի և 78 718 լարի: Բարալեթ-Էխտիլա ճանապարհի վերականգնման համար հիմնադրամը հատկացնում է 95%, տեղական բյուջեն` 5%, համապատասխանաբար 778 259 լարի և 40 961 լարի:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանի, տեղական բյուջեից հատկացված 31 332 լարին վերցվել է տենդերներից տնտեսված գումարներից, իսկ մնացած 88 347 լարին՝ փոխանցված մնացորդից:
Մկրտիչ Մղդեսյանը նաև պատգամավորներին ներկայացրեց 2019 թվականի ծրագրային բյուջեի կատարման հաշվետվությունը: Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովն աշխատանքը գնահատեց բավարար: