Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնական մայրուղու վրա՝ Աղմաշենեբելիի փողոցում, մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է:
Մեր տեղեկություններով՝ մահացած հետիոտնը 50-ն անց տղամարդ է եղել, Ախալքալաքի բնակիչ: Ավտոմեքենան, ըստ ականատեսների, եղել է սպիտակ, BMW մակնիշի:
Տեղում աշխատում են իրավապահ մարմիններն ու փորձագետները: