«Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ում» ծրագրի շրջանակներում «Բաց սահմաններ» կազմակերպության երիտասարդական խումբը Նինոծմինդայում այցելեց ռադիո ՆՈՐ:

radio1

Ռադիո ՆՈՐ-ն արդեն գոյություն ունի ավելի քան 10 տարի և տեղեկացնում է մարդկանց տարածաշրջանի և ամբողջ Վրաստանի մասին: Ռադիո ՆՈՐ-ը գործում է օրական 12 ժամ: Լսողների մեծամասնությունը ազգությամբ հայեր են, այդ պատճառով, 80%-ը հայերենով է, 15%-ը՝ ռուսերենով, իսկ 5%-ը՝ վրացերենով: Նինոծմինդայի տեղեկատվական կենտրոնը լիցենզավորվել է 2015 թվականին, և դրանից հետո Ռադիո ՆՈՐ-ը դարձավ ավելի հայտնի:

radio2

Նախկինում ունեին ձայնաշեփոր, և նշանակված ժամանակ քաղաքի կենտրոնում բնակիչները կարող էին լսել օրվա լուրը բարձրախոսի մոտ:
Ի տարբերություն jnews.ge-ի, Ռադիո ՆՈՐ-ը հրապարակում է հիմնականում կարճ նորություններ:

Ներկա պահին տեղեկատվական կենտրոնը ունի 3 լրագրող, 2 հաղորդավար, իսկ մնացածը կամավորի կարգավիճակով են:
Ռադիո ՆՈՐ-ը հետաքրքիր է բոլոր տարիքի մարդկանց համար, քանի որ նրանք ունեն բազում զվարճալի ծրագրեր: Կայքը կազմակերպում է վիկտորինա, հնարավորություն է տալիս տեղացիներին պատվիրել երաժշտություն առցանց և այլն:

Radio

Ռադիո ՆՈՐ-ի ներկայացուցիչները հյուրերին ցույց տվեցին Fm ռադիո կաբինետը, որը զբաղեցնում է Fm100.1 տիրույթը:
Ախալքալաքի երիտասարդ լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ «Ռադիո ՆՈՐ»-ի սարքավորումներին և ձայնագրել իրենց ձայները:

Կատյա Մոսոյան

Նյութը տպագրված է «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ում» ծրագրի շրջանակներում: Նյութի հեղինակը այս ծրագրի շրջանակներում հավաքված երիտասարդական խմբի անդամ է: