Հուլիսի 21-ին Նինոծմինդայում կայացավ հանդիպում Վրաստանի 6 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվեց Ջավախքի բնակիչների համար տեղեկատվության անմատչելիության հարցը, Վրաստանի սոցիալական և քաղաքական կյանքում, որպես բնակչության ինտեգրման խոչընդոտներից մեկը:
Տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ հավաքվել են` քննարկելու Վրաստանի քաղաքական կյանքում էթնիկ փոքրամասնությունների ընդգրկվածությունը: Այս հանդիպումը տեղի է ունեցել Մուլտիկուսակցական Ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի (NIMD) շրջանակներում «Վրաստանի քաղաքական կյանքում էթնիկ փոքրամասնությունների մասնակցության մեծացումը»: Նախագիծն իրականացվում է ԵԱՀԿ-ի հետ համատեղ 2014 թ.-ից: Նախագիծը կավարտվի այս տարվա սեպտեմբերին:
Ծրագրի շրջանակներում անցկացվել է 8 հանդիպումներ Ախալքալաքում, Ախալցիխեում, Մառնեուլում, Նինոծմինդայում, որին մասնակցել են տեղի բնակիչները, տեղի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ Թբիլիսիից:
Ինչպես նաև ձայնագրվել է 5 հեռուստահաղորդումներ, էթնիկ փոքրամասնությունների ընդգրկման, ընտրական համակարգի և մի քանի այլ թեմաներով, ծրագրերը ձայնգրվել են, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով թարգմանությամբ: Նախագծի ընթացքում 2 երիտասարդներ անցել են վերապատրավորում 1 ամսվա ընթացքում որոշ կուսակցությունների հիմնական գրասենյակներում: Ծրագրի համաձայն հանդիպումներին մասնակցող 8 կուսակցություններից, հուլիսի 21-ին կայացած Նինոծմինդայի հանդիպմանը, ներկա էին վեց կուսակցություններ` «Նոր աջեր», «Պահպանողականներ», «Լեյբորիստական կուսակցություն», «Միասնական ազգային շարժում», «Հանրապետական կուսակցություն» և «Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցությունները: Հանդիպմանը չժամանեցին «Վրացական երազանք» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կենտրոնական ներկայացուցիչները:
Հանդիպմանը, մասնակցում էին մի շարք այլ կուսակցությունների տեղի ներկայացուցիչներ, ոչ պետական կազմակերություններ, տեղի իշխանություններ և ԶԼՄ-ները: Հանդիպման կազմակերպիչներ NIMD- ի և ԵԱՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին ուսումնասիրությունների արդյունքները, որը նրանք անցկացրել էին, նպատակ ունենալով պարզել, թե ինչն է խանգարում ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը: Այսպիսով, ըստ նրանց հետազոտության, ազգային փոքրամասնությունների ինտեգրման հիմնական խոչընդոտները համարվում են պետական լեզվի չիմացությունը, և տեղեկատվության անմատչելիությունը:
Ըստ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Նինո Գոգոլաձեի, գյուղերում և քաղաքներում իրավիճակը տարբերվում է: Քաղաքներում, մարդիկ ավելի շատ են տեղեկացված, քան գյուղերում: Ինչպես նաև իրազեկության աստիճանն այլ է տարբեր տարիքային խմբերի համար, ինչպիսիք են երիտասարդները, ովքեր օգտվում են սոցիալական ցանցերից և օնլայն ԶԼՄ-ներից, ավելի տեղեկացված է, քան մնացած բնակչությունը: Ինչպես նաև հանդիպման կազմակերպիչները, որպես խնդիր նշեցին, որ տեղի բնակչությունը շատ ավելի լավ տեղեկացված է համաշխարհային նորություններից, քան թե ինչ է կատարվում Վրաստանում:
Նախագծի շրջանակներում մշակվել են առաջարկությունները, որոնք կուղարկվեն թե իշխանություններին և թե քաղաքական կուսակցություններին: Առաջարկությունների թվում են.
1. Հանրային հեռարձակողի և տարածաշրջանային հեռուստաընկերությունների միջև համագործակցության ամրապնդում:
2. Հեռուստատեսային ծրագրերը պետք է հասանելի լինի փոքրամասնություններին հասկանալի լեզվով:
3. Անհրաժեշտ է տարածաշրջանային ԶԼՄ-ների զարգացումը:
Այն բանից հետո, երբ կազմակերպիչները տրամադրեցին տեղեկատվություն նախագծի մասին և իրենց հետազոտության արդյունքները, նրանք առաջարկեցին կուսակցությունների ներկայացուցիչներին արտահայտել կոնկրետ դիրքորոշում կամ կուսակցության ծրագիրը էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածության և տեղեկատվության հասանելիության հարցում: Ոչ մի ներկայացուցիչ չտվեց որևէ կոնկրետ ծրագրի անուն, կամ խնդրի մի որոշակի լուծում:
Բոլորը հայտնեցին, դիրքորոշումը, որ էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունը կարևոր է և անհրաժեշտ է հասնել դրան, բայց մասնավորապես, թե ինչպես պիտի դա արվի չի ասվել:
«Այս խնդիրը ազգային խնդիր է, անհրաժեշտ է լուծել ընդհանուր սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները, որպեսզի նման խնդիրները, նույնպես լուծումներ գտնեն և անհրաժեշտ է էթնիկ մշակութային ժառանգության պաշտպանությունը», – ասաց Դավիթ Դարչիաշվիլին:
«Հանրապետական կուսակցության» ազգային կոմիտեի անդամ Բայա Ռոմելաշվիլին, կարծում է, որ պետք է լինի էթնիկ փոքրամասնությունների ներառման ռազմավարական տեսակետ:
«Կուսակցության ներսում պետք է զարգացում լինի, պետք է ամրապնդել կուսակցության տարածաշրջանային գրասենյակները», – ասել է նա:
Հանդիպումը անցկացվել է տեղի ներկայացուցիչների բավական ակտիվ ներգրավվածությամբ, իսկ կուսակցությունների կենտրոնական ներկայացուցիչները մեկնեցին, խոստանալով վերադառնալ նախընտրական քարոզչության ընթացքում, որը մեծամասնությունը դեռ չի սկսել ու կսկսեն օգոստոսին: