Այսօր Վրաստանը Գերմանիայից և Չինաստանից սպասում է կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր PSR թեստերին, ինչի արդյունքում պաշարները կհասնի մինչև 60 000 թեստի: Նման քանակությամբ թեստերն անհրաժեշտ են, քանի որ Վրաստանում կորոնավիրուսի համար քաղաքացիների թեստավորումն ընդլայնվել է անցած շաբաթվանից:
Եթե նախկինում թեստ էին անցնում միայն ախտանիշներով հիվանդները, ինչպես նաև նրանց կոնտակտները, որոնք կարանտինում էին, ինչպես նաև ախտանիշների հայտնաբերումից հետո, ապա այժմ թեստավորումն ընդգրկելու է «COVID-19» կլինիկաների բուժանձնակազմին, շտապօգնության մեքենաներին, հիվանդների հետ կապ հաստատած ընտանիքի անդամներին, ինչպես նաև տենդով և թոքաբորբով բոլոր հիվանդներին:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայնտել է, որ այսօր սպասում են թեստերի Գերմանիայից և Չինաստանից:
«Այսպիսով, Վարշավայից թեստերը ստանալուց հետո մեր պաշարները կաճեն մինչև 21 հազ, իսկ երբ երեկոյան Չինաստանից թեստերը ժամանեն չարտերով, թեստերի քանակը կավելանա մինչև 60 000: Հետո, մինչև մայիսի սկիզբ, կա 100 հազար թեստ գնելու երաշխիք, և մենք արդեն սկսել ենք աշխատանքները ևս 100 հազար թեստ գնելու համար, որպեսզի պահպանենք այս նշաձողը մայիս-հունիս ամիսներին»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Ամեն օր թեստավորվում է 600-700 հիվանդ, բայց այդ թիվը նախատեսվում է ավելացնել:
«Նախատեսվում է, որ մինչև ապրիլի վերջ մենք պետք է կատարենք օրական մոտ 1000 թեստ, մինչև մայիսի 10-15-ը նախատեսում ենք օրական 1500-2000 թեստ: Այնուհետև մենք շատ ենք ուզում, եթե մենք կարողանանք դա անել մեր սեփական միջոցներով, ամեն օր մշակենք մոտ 3000 թեստ: 2000-2500-ը դա չափանիշն է, որն այսօր առկա է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում», – հայտարարել է Գամղրելիձեն:
Ազգային կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ Վրաստանը թեստեր է ստանում Գերմանիայից, Հարավային Կորեայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
«Մենք թեստեր ենք ստանում Գերմանիայից, լավագույն արտադրություն «Charité»-ից՝ Եվրոպայի ամենամեծ բժշկական կենտրոնից: Բոլորս լսել եք պրոֆեսոր Դրոստենի մասին, մեզ մոտ այս ինստիտուտի (Վիրուսոլոգիայի ինստիտուտ, Բեռլինի Charité կլինիկա) թեստերն են, որը Գերմանիայի մեր գործընկերները մեզ փոխանցել են համաճարակի առաջին փուլում բացարձակապես անվճար և շատ շնորհակալ ենք նրանց դրա համար: Մենք նաև Հարավային Կորեայից թեստերն ունենք, որոնք շատ լավ են աշխատում, Հարավային Կորեան տարբեր տեսակի թեստերի արտադրության հաջողված երկրներից է: Մենք ունենք նաև բրիտանական թեստեր, ինչպես նաև Ամերիկյան հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի թեստերը, ԱՀԿ-ի թեստերը, չինական թեստերը՝ Չինաստանում կան մոտ 30-40 կենսատեխնոլոգիական ընկերություններ, որոնք արտադրում են տարբեր տեսակի թեստեր», – հայտարարել է Գամղրելիձեն: