Այսօր Վրաստանում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Թարմացված տվյալներին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության ստեղծած StopCov.ge կայքում:
Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 593, որից 223 պացիենտ առողջացել է:
Արտասահմանից Վրաստանի երեք քաղաքացի է վերադարձել հայրենիքում բուժվելու համար: 9 պացիենտ մահացել է:
Կարանտինում է գտնվում 5028 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 537: