Այսօր հայտնաբերված 1 941 դեպքերից 1 034 Թբիլիսիում է գրանցվել, 320-ը՝ Աջարիայում, 258-ը՝ Իմերեթիում, իսկ Սամցխե-Ջավախքում՝ 18։ Այս մասին կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի վերջին վիճակագրության և վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների մասին:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 1 941 նոր հաստատված դեպք: Երկրում, 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 26 503 է: 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 412 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 10 163 է: Ցավոք, 24 ժամվա ընթացքում մահացավ 10 մարդ, և մենք ունենք ընդհանուր առմամբ 193 մահ 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր:
Այսօր հայտնաբերված 1 941 դեպքից մենք ունենք 1 034 դեպք Թբիլիսիում, 320-ը՝ Աջարիայում, 258-ը՝ Իմերեթիում, 107-ը՝ Քվեմո Քարթլիում, 68-ը` Շիդա Քարթլիում, 12-ը` Գուրիայում, 49-ը` Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում, 37-ը՝ Կախեթիում, 36-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում: Սամցխե-Ջավախքում՝ 18, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 2», – ասաց Սիճինավան:
Ըստ նրա, այս փուլում կա 16 121 ակտիվ վարակման դեպք, որից 3 571-ը բուժվում են հիվանդանոցում, իսկ 10257-ը՝ տանը:
«Այդ թվում, Թբիլիսիի հիվանդանոցներում արձանագրվել է 1 762, Աջարիայում ՝ 686: Ծանր պացիենտների թիվը կազմում է 427, այդ թվում՝ 232-ը՝ Թբիլիսիում, 77-ը՝ Աջարիայում: Այստեղից 97-ը միացված է արհեստական շնչառություն սարքին, այդ թվում՝ 54-ը Թբիլիսիում և 20-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցում գտնվում է 2 293 մարդ, այդ թվում 1 353-ը՝ Աջարիայում, 728-ը՝ Թբիլիսիում: 10 257 բուժում է անցնում տանը:
Մենք կարանտինի տարածքում ունենք 4180 մարդ, այդ թվում 849-ը Թբիլիսիում և 2 183-ը Աջարիայում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից 23-ը ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 7 916 մարդ:
Այսօրվա դրությամբ 28 069 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 3 758-ը՝ Թբիլիսիում, 11 764-ը՝ Աջարիայում և 3 741` Իմերեթիում:
Սրանք վիճակագրական տվյալներ են, որոնք արտացոլում են երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը և իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որը մենք ամեն օր տրամադրում ենք մեր բնակչությանը», – ասել է Բերդիա Սիճինավան: