Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 221-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 517 դեպք կա, այլ պատճառով՝ 1 100։
Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216 882 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2 722 մարդ:
Հունիսի 30-ին կատարվել է 3 920 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 188 922 թեստ է արվել: