Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25 542-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 415-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 14 դեպք է գրանցվել. 10-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 443 դեպք կա, այլ պատճառով՝ 147։
«Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:
Ապաքինվել է ևս 751 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 14 048 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 904 է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 111 844 թեստավորում։