Ապրիլի 27-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 496: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Կարանտինում է գտնվում 4833 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 571:
Թարմացված տվյալներով, 496 վարակակիրներից 149-ն արդեն առողջացել է, վեցը՝ մահացել:
Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին:
Համաճարակաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա երկու շաբաթներին սպասվում է վարակակիրների թվի կտրուկ աճ: Արտակարգ դրությունն ամբողջ երկրում երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: