Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 120 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 69 681 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 52 169 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 599 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 33 պացիենտ, իսկ առողջացել է 2 358 մարդ:

Կարանտինում է գտնվում 2 506 քաղաքացի, տանը բուժում է ստանում 4 918 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3311 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: