Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 25-ով, հասնելով 456-ի: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք է հաստատվել:
Կարանտինում է գտնվում 5206 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 571:
Թարմացված տվյալներով, 456 վարակակիրներից 132-ն արդեն առողջացել է, հինգը՝ մահացել:
Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Ապրիլի 23-ի դրությամբ երկրում COVID-19-ի ստուգման թեստավորում է անցել շուրջ 10 հազար մարդ:
Համաճարակաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա երկու շաբաթներին սպասվում է վարակակիրների թվի կտրուկ աճ: Արտակարգ դրությունն ամբողջ երկրում երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: