Ապրիլի 15-ի դրությամբ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3388 նոր դեպք։ Երկրում 4-րդ օրն անընդմեջ վարակվածների ռեկորդային աճ է գրանցվում, առաջին անգամ այն գերազանցել է 3000-ը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24,490-ի:
Վարակվածների մեծ մասը Մոսկվա քաղաքում է՝ 1774։ Դա ռեկորդային աճ է մեկ օրում մայրաքաղաքի համար։ Հիվանդների ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 15,000-ի։
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 1989 մարդ։
Ըստ Ռոսպոտրեբնադզորի տվյալների` կորոնավիրուսի մոտ 1․5 մլն թեստավորում է անցկացվել, 130,000 մարդ բժիշկների հսկողության տակ է գտնվում։