Համակարգող խորհրդի ճեպազրույցում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասել է, որ Վրաստանի յուրաքանչյուր բնակիչ պետք է իմանա իր ընտանեկան բժշկին, նրա հեռախոսահամարը, որպեսզի վիրուսի ախտանիշների դեպքում անմիջապես կապ հաստատի նրա հետ:
Ըստ Գամկրելիձեի, այս փուլում առաջնային առողջապահությունը մեծ նշանակություն ունի: Կարևոր է, որ մարդիկ, հնարավորության դեպքում, ավելի շուտ կապվեն ընտանեկան բժշկի հետ և հետևեն նրա խորհուրդներին:
«Իհարկե, դա հնարավոր է 112-ի միջոցով էլ, բայց ավելի լավ կլինի, եթե բոլորը իմանան իրենց ընտանեկան բժշկի հեռախոսահամարը, և ախտանիշների դեպքում անմիջապես զանգահարեն նրան և անեն այն, ինչ կասի բժիշկը», – հայտարարել է Գամղրելիձեն:
Նա նաև ասել է, որ այսօրվա երկու հիմնական ուղերձներն են՝ իմանալ ձեր ընտանեկան բժշկի համարը և դիմակ կրել ինչպես փակ տարածքում, այնպես էլ դրսում:
«Բոլորը պետք է դիմակ կրեն, ինչպես թաշկինակ ենք կրում մեզ հետ, այդպես էլ միշտ դիմակ պետք է ունենանք մեզ մոտ: Եվս մեկ տարի կամ մեկուկես տարի դա դեռ մեզ պետք կգա», – ասել է նա: