Վրաստանում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է 13 հղի կին: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն: Նրա խոսքով՝ ողբերգությունների շարքը խախտելու միակ միջոցը պատվաստումն է:

«Մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիան լրջորեն աշխատում է այս թեմայի շուրջ: Ներգրավված է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Կանխարգելման միայն մեկ տարբերակ կա՝ հղիները պետք է պատվաստվեն», – ընդգծել է Գամկղրելիձեն:

Նա նախկինում էլ բազմիցս կոչ էր արել պատվաստվել՝ շեշտելով, որ հղի կանանց դեպքում վտանգը մեծանում է: Համաճարակաբանը նաև նշել էր, որ ներկայումս երեխայի սպասող կանանց թույլատրվում է պատվաստվել երեք պատվաստանյութով՝ Pfizer, Moderna և AstraZeneca: Չինական դեղամիջոցներն ապակտիվացված են, որոնք կրկին օգտագործվում են հղիների նկատմամբ, սակայն դրանք դեռ չեն անցել անհրաժեշտ հետազոտությունները, հետևաբար դրանք ներառված չեն առաջարկվող ցանկում:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, հայտնի է դարձել Թբիլիսիի կլինիկաներից մեկում կեսարյան հատմամբ ծննդաբերած 19-ամյա կնոջ մահվան մասին: Մեկ օր առաջ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև Քութայիսիում՝ կեսարյան հատումից հետո Covid-19-ով վարակված 24-ամյա հղի կինը մահացել էր: Երկու դեպքում էլ բժիշկներին հաջողվել է փրկել նորածինների կյանքը: