Այսօր՝ փետրվարի 1-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 530, որից 326-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք։
Ադիգենի՝ 1,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 6,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 1 և Նինոծմինդա՝ 0։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 287 անձ։
Ախալցիխեում՝ 54,
Բորժոմիում՝ 62,
Ադիգենում՝ 120,
Ասպինձայում՝ 38,
Ախալքալաքում՝ 10 և Նինոծմինդայում՝ 3:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 87 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 34 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 234, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 4 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 5 անձ, ընթանում է փորձաքննություն։