Սահմանափակումների վերացման առաջին փուլը կանցկացվի ապրիլի 27-ին, յուրաքանչյուր հաջորդ փուլ կներդրվի աստիճանաբար՝ երկու շաբաթը մեկ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Երկուշաբթի՝ ապրիլի 27-ից, Վրաստանում կհանվեն մի շարք սահմանափակումներ, ներառյալ մեքենաների տեղաշարժը և առցանց առևտուրը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Իշխանությունները թույլ կտան նաև առցանց առևտուր իրականացնել, ցանկացած ապրանքատեսակի առաքումը և շուկաների աշխատանքը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա կլինի սահմանափակումները հանելու առաջին փուլը, յուրաքանչյուր հաջորդ փուլ կներդրվի աստիճանաբար՝ երկու շաբաթը մեկ:
Նա նաև պարզաբանել է, որ եթե համաճարակաբանական իրավիճակը վատթարանա, ապա սահմանափակումները կվերագործարկվեն կամ կերկարաձգվեն:
Նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 21-ին: 10 օր անց երկրում պարետային ժամ էր մտցվել, իսկ ապրիլի 17-ից արգելված է առանց թույլտվության թեթև մարդատար մեքենայով տեղաշարժը:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի շուկան փակվել էր ընդամենը 3-4 օրով և այսօր է այն աշխատում է, պարզապես այնտեղ ձեռնարկվում են հատուկ նախազգուշական միջոցառումներ, ախտահանվում են յուրաքանչյուր հաճախորդի ձեռքերն ու ոտքերը: