Ախալքալաքի Ճավճավաձե №5 հասցեում տեղադրվելիք «Կայանելն արգելվում է» ճանապարհանշանը կռվախնձոր է դարձել փողոցի բնակիչների համար։ Նշանի տեղադրման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է: Ճավճավաձե փողոցի վրա տնտեսական գործնեություն ծավալող բուքմեյքերական գրասենյակի սեփականատերը դեմ է, որ այդ ճանապարհանշանը տեղադրվի:
Ախալքալաքի քաղաքապետրանը քաղաքում արդեն տեղադրել է ճանապարհային նոր նշանները, բացի Ճավճավաձե №5 հասցեում «Կայանելն արգելվում է» նշանից:
Տվյալ աշխատանքների իրականացման տենդերը 34 600 լարիով հաղթել է «Արշակ Համոյանը»: Ըստ տենդերի աշխատանքների իրականցման վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 7-ն է։ Էլեկտրոնային մրցույթը հաղթած ընկերության տնօրենի՝ Արշակ Համոյանի խոսքերով, վերոնշյալ ճանապարհանշանը պատրաստ է, մնում է միայն տեղադրել։
«Ես սպասում եմ քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պատասխանին, երբ ասացին այդ ժամանակ էլ կտեղադրեմ։ Նշանը պատրաստ է, քաղաքապետարանի բակում է»,- ասաց Արշակ Համոյանը։
Վերջինս նշում է, որ առանց այդ ճանապարհանշանի էլ կարող է հանձնել նախագիծը, սակայն ըստ նախագծի պետք է լինի այդ նշանը։
Քաղաքապետարանից JNEWS-ին ասացին, որ էլեկտրոնային մրցույթի ավարտին մնացել է 7 օր և այդ ընթացքում նրանք ցանկանում են տեղադրել այդ ճանապարհանշանը։ Քանի-որ այն Սակրեբուլոյով հաստատաված է։
Ճավճավաձե փողոցի բնակիչներից մեկը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ իրենք կողմ են “Կայանելն արգելվում է” ճանապարհանշանի տեղադրմանը, և, որ այդտեղ գտնվող բուքմեյքերական գրասենյակի հաճախորդներն աղմկում են և հանգիստ չեն տալիս բնակիչներին, օգտագործում անհարգի, հայհոյախառն բառեր։ Սակայն հակառակ կողմը պնդում է, որ իրենք աշխատում են օրենքի շրջանակներում։
«Ես չեմ հասկանում, թե այդ ճանապարհանշանը ինչ կապ ունի աղմուկի հետ, իսկ մեր տատալիզատորում ոչ աղմուկ է եղել, ոչ էլ այլ բան, մենք ոչ մեկին նեղություն չենք տվել, իրենք ինչ-որ ասում են զրպարտություն է։ Այդ նշանի հարցը սկսվեց այն օրվանից, երբ ժողովրդին տուգանում էին, օրը 40-50 մարդու, այդ պատմությունն այդտեղից սկսվեց, տատալիզատորը կապ չունի։ Մեզ ոչ մեկ չի դիմել և բան չի ասել, թող մեզ դիմեին և ասեին, որ նման բան կա, սակայն նրանք գիշերով նշան էին դրել և ասում էին, որ քաղաքապետարանն է տեղադրել, այդ իսկ պատճառով էլ ես ստիպված եղա քաղաքապետարանին դատի տալ: Երկու դատական նիստն էլ հաղթել եմ, թե՛ Ախալքալաքում, թե՛ Թբիլիսիում։ Ես իրենց հետ խնդիր երբեք չեմ ուեցել, ոչ էլ իրենց եմ դատը տվել։ Ես ունեմ տեսագրություններ 3-4 ամսվա, որ նրանց ոչ մեկ չի խանգարել և չի աղմկել։ Եվ ընդհանրապես այդ նշանները տեղադրվելու են նրա համար, որ երթևեկությունը կարգավորեն, ոչ թե մարդկանց խոսքերը», – ասաց Ճավճավաձե փողոցի վրա գտնվող բուքմեյքերական գրասենյակի սեփականատեր Միխայիլ Ղրմաջյանը։
Նա դեմ է, որ Ճավճավաձե №5 հասցեում տեղադրվի “Կայանելն արգելվում է” ճանապարհանշանը: Դիմել է քաղաքապետարան խնդրանքով, որպեսզի չտեղադրվի այդ ճանապարհանշանը, քանի որ 6 անձ այդ փողոցում օրինավոր տնտեսական գործնեություն են իրականցնում և հարկ են վճարում:
«Նրանք պարտվեցին դատական գործում, և էլի առանց հարցնելու նշան են տեղադրում։ Կամ ի՞նչ կարիք կա “Կայանելն արգելվում է” ճանապարհանշան տեղադրել քաղաքի այն հատվածում, որտեղ խանութ կա, վարսավիրանոց կա, տատալիզատոր կա։ Այդ ճանապարհանշանը նշանակում է, որ անգամ մի վայրկյան կանգնել չի կարելի, որ մարդ իջնի և խանութ մտնի։ Փողոցն արդեն դարձել է միակողմանի և առանց այն էլ խցանում չին առաջանում: Ես որպես ձեռներեց դեմ եմ և ուզում եմ, որ իմ կարծիքը նույնպես հաշվի առնեն։ Եթե իրենք քաղաքապետարանում են աշխատում դա չի նշանակում, որ ինչ ուզեն անելու են։ Նրանք իրենց պաշտոնը օգտագործում են։ Ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնել, ոչ մեկ մեզ չդիմեց։ Բողոքողներից էլ ոչ մեկ չի բողոքում, բացի մի ընտանիքից։ Օրենքի մեջ գրված է, որ եթե անգամ մեկ մարդ բողոք ունի պետք է լսեն, հարցնեն, թե ինչու է բողոքում այդ մարդը։ Սակայն նրանք մեզ ոչինչ չհարցրին։ Եթե նրանք ամեն կողմից փակում են ճանապարհը, ապա այստեղ վարսավիրանոցն էլ կմեռնի, ավտոմասերի խանութն էլ կփակվի և մեր տատալիզատորը։ Մերն այսօր տատալիզատոր է, վաղը կարող է խանութ լինել, հասկանում եք դա սեփականություն է։ Եթե ես խանութ բացեմ, ամեն կողմից փակված է փողոցը, ապա ով կգա մեր խանութ։ Եթե ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ խմել ու եկել այս կողմերում աղմկել է, դա չի նշանակում, որ տատալիզատորից են, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես իմ հիմնարկի մեջ եմ պատասխանատու, ես դրսում չեմ կարող մարդկանց դաստիարակել։ Ես միշտ օրինավոր եմ աշխատել և այդպես էլ աշխատելու եմ»,- ավելացրեց Ղրմաջյանը։
Ինչպես նաև վերջինս հավելում է, որ որպես բողոքի նշան հանել է փողոցից երկաթյա ձողը և տարել է քաղաքապետարան, որպեսզի նրանք իմանան, որ նա դեմ է այդ նշանին, որ որևէ գործողություն իրականացնելուց առաջ բնակիչներին էլ հարցնեն։ Ի պատասխան Ճավճավաձե փողոցի բնակչի հայտարարության, որը JNEWS-ը հրապարակել էր անցած շաբաթ, Միխայիլ Ղրմաջյանը պատասխանեց հետևյալ կերպ.
«Գեղեցիկ է ներկայացված, հատկապես հուզիչ է «անհամապատասխանությունը կապված կյանքի հանգամանքներով»… Պարզապես շատ դժվար է հավատալ, որ «Կայանելն արգելվում է» նշանը ինչ-որ կերպ կլուծի «ոչ ադեկվատների» խնդիրը, Ձեր խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակի հաճախորդների: Ընդհանրապես, ճանապարհային նշանը ճանապարհային անվտանգության տեխնիկական միջոց է: Իսկ բուքմեյքերական գրասենյակը մի կազմակերպություն է, որի գործնեությունը կարգավորվում է Վրաստանի ֆինանսների նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիայով:
Ինչ-որ կերպ այն չի տեղավորվում… Կամ միգուցե պարզապես ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին վերամբարձ խոսքերի փոխարեն, հիշեք այն ինքնակամ տեղադրված նշանի մասին, որ մեր քաջարի քաղաքապետարանը փորձել է ամեն կերպ օրինականացնել, և երբ պարտվել է բոլոր դատական գործերը, որոշեց վերականգնել այս նշանը՝ ինչ-որ կերպ մխիթարելով վիրավորված հպարտությունը:
Եվ ինչ էր փորձում ապացուցել «պաշտոնյայի» մայրը իր հորինված հայտարարությամբ, միգուցե թաքցնում է որդու անօրինական գործերը: Իսկ ո՞վ պատասխանեց անօրինական գործողություններին: Եթե վաղը Թագվորյանների ընտանիքը որոշի փակել փողոցը (ինչպես գեներալ Մանվելը), որովհետև նա աշխատում է քաղաքապետարանում, և նրան դա թո՞ւյլ կտան:
Չի կարելի մարդկանց զրպարտել, որպեսի թաքցնես իրական դեմքդ: Նրանք ուզում էին ապացուցել, որ եթե դու քաղաքապետարանի աշխատող ես, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է: Եվ թող բոլորը իմանան, որ զրպարտանքը քրեորեն պատժելի է»:
Գայանե Ակոջյան