Ախալքալաքի մունիցիպալիտետում բազմաթիվ գյուղերում մանկապարտեզ չկա: Մունիցիպալիտետում գործում է ընդամենը 12 նախակրթարան, որոնցից 9-ն լրիվ են, իսկ 3-ը՝ այլընտրանքային: Անցնող՝ 2019 թվականին բացվել է 1 մանկապարտեզ:
Ախալքալաքում գործում են հետևյալ նախակրթարանները՝
№ 1 մանկապարտեզ՝ քաղաք Ախալքալաքում,
№ 2 մանկապարտեզ՝ քաղաք Ախալքալաք,
№ 3 մանկապարտեզ՝ քաղաք Ախալքալաք,
№ 4 Դիլիսկա գյուղի մանկապարտեզ,
№ 5 Վաչիան գյուղի մանկապարտեզ,
№ 6 Բարալեթ գյուղի մանկապարտեզ,
№ 7 Ազավրեթ գյուղի մանկապարտեզ,
№ 8 Կարծախ գյուղի մանկապարտեզ,
№ 9 Կուլիկամ գյուղի մանկապարտեզ։
Ախալքալաքի քաղաքապետարանի մանկապարտեզներում աշխատում է 155 մարդ։
Այլընտարնքային մանկապարտեզների քանակը 3-ն է, որոնք գործում են Կոթելիա, Կարտիկամ և Խանդո գյուղերում:
Այլընտանքային մանկապարտեզներում աշխատում է 10 աշխատակից։
Մունիցիպալիտետի տարբեր նախակրթարաններ են հաճախում շուրջ 982 երեխա, որից 451 տղա, իսկ 531 աղջիկ:
2020 թվականին նախատեսվում է բացել թվով 3 մանապարտեզ՝ Խուլգումո, Սուլդա և Չունչխա գյուղերում։
Իսկ նախագծում կա Կորխ և Գումբուրդո (Կումուրդո) գյուղերը, որտեղ պետք է նորերը կառուցվեն։ Ինչպես նաև մի քանի գյուղում կա մանկապարտեզի համար նախատեսված շենք, պարզապես անհրաժեշտ է վերանորոգել, իսկ կվերանորոգվեն, թե ոչ կախված է բյուջեից։
Իսկ այն երեխաները, ովքեր հաճախում են հարևան գյուղի մանկապարտեզ, քաղաքապետարանն անվճար տրանսպորտ է տրամադրում։ Երեխաների հետ անպայման ուղևորվում է կամ դայակ կամ ծնող։
Գայանե Ակոջյան
Տվյալները ըստ 2019 թվականի հոկտեմբերի վիճակագրության է և վերցված է Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքից։