Հայաստանի պատվիրակության վրաստանյան այցի երկրորդ օրը Սփյուռքի, Կրթության և Մշակույթի նախարարները և վարչապետի խորհրդականը եղան Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում:

Հայկական երիտասարդական կենտրոն կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախարարները ծանոթացան Կենտրոնի գործնեության ու առաջիկա անելիքներին:

ՀՀ վարչապետի խորդրական Արսեն Խառատյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը շրջայց կատարեցին Կենտրոնում և կարճ հանդիպում ունեցան հաստատության սաների հետ:

nax

Երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը բարձրաստիճան հյուրերին հանգամանալից ներկայացրեց կենտրոնի տարիների կատարած նվիրաբեր աշխատանքի, այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների ու առաջիկա արդեն ծրագրված անելիքների մասին: Վերջինս հույս հայտնեց, որ նախարարների այցը դրական ազդեցություն կունենա և համգործակցությունն ավելի կխորանա այս կառույցների միջև:

Նախարարները իրենց հերթին նշեցին, որ համագործակցությունը խորացնելու են և նոր թափով շարունակելու:

nax kentron

Աղունիկ Այվազյան