Վրաստանի բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը 20 000 բարձրորակ կորեական «Պիսար» (PCR) թեստ է ստացել:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Կորեայից թեստերի բեռնաթափման գործընթացին մասնակցել են Վրաստանի բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գիորգի Ծոծկոլաուրին և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսաշվիլին:
Ինչպես հայտնի է, ստեղծված իրավիճակի պատճառով երկրների մեծամասնությունն արգելք է սահմանել մի շարք բժշկական արտադրանքների արտահանելու ուղղությամբ: Արտասահմանում վրացական դիվանագետները ոչ միայն օգնում են անհրաժեշտ արտադրանքը մոբիլիզացնելու գործում, այլև մասնակցում են դրանք պատշաճ տեղափոխելու գործընթացին:
Հարկ է նշել, որ այս գործընթացում Արտաքին գործերի նախարարությունն ակտիվ համագործակցում է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, որը պատասխանատու է երկրում վարչապետի հանձնարարությամբ բժշկական հումքի մատակարարումը կառավարելու համար:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: