Հայաստանում հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 713-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ըստ աղբյուրի՝ մեկ օրում առողջացել է 165 քաղաքացի։
Ինչ վերաբերում է թեստավորմանը, ապա, մեկ օրում իրականացվել է 4 985 թեստավորում, իսկ ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 599 841։
Ըստ տվյալների՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 7 999 է: