Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, մասնավորապես, այս տարվա հունիսի 12-ից օգոստոսի 31-ը ներառյալ Վրաստանում դիմակ կրելու կանոնների խախտման 9 884 դեպք է գրանցվել:

Նախարարության ստորաբաժանումների կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42 11-րդ հոդվածով («դիմակ կրելու կարգի խախտում»), նշված ժամանակահատվածում տուգանվել է 5107 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձ, իսկ 4 776 մարդ ստացել է բանավոր նախազգուշացում: