Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սոցիալական ակտիվության կտրուկ անկման արդյունքում Վրաստանի տնտեսության զգալի մասը ստիպված չի գործում:
Միևնույն ժամանակ, գործունեության այն տեսակները, որոնք դեռևս պահպանվել են, փորձում են հնարավորինս անցնել հեռավար աշխատառեժիմի:
Այնուամենայնիվ, դա բոլորին չի հաջողվում: ISET կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանի զբաղված քաղաքացիների 52%-ն աշխատում է տնտեսության այն հատվածներում, որտեղ հեռակա կարգով աշխատելու հնարավորություն ունի աշխատակիցների ոչ ավելի քան 20%-ը:
Դրանք այնպիսի ոլորտներն են, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը (5%), հյուրանոցներն ու ռեստորանները (3%), շինարարությունը (14%), տրանսպորտը և լոգիստիկան (14%):
Տնտեսության միայն 5 ոլորտ կարող է հեռավար ռեժիմով աշխատելու հնարավորություն տալ աշխատողների ավելի քան կեսին, սակայն, այս ոլորտներում ներգրավված է աշխատանքի տեղավորված քաղաքացիների ոչ ավելի, քան 15%-ը՝ տեղեկատվություն և հաղորդակցություն (62%), ֆինանսներ և ապահովագրություն (73%), մասնագիտական, գիտական և տեխնիկական գործուներություն (76%), վարչական մարմիններ (75%) և կրթական համակարգ (71%):
Ընդհանուր առմամբ, զբաղվածների միայն 24%-ն ունի հեռավար աշխատելու հնարավորություն, աշխատողների մոտ 58%-ը, այսինքն 1.3 միլիոն մարդ, չի կարող հեռակա կարգով աշխատել, ինչը փաստորեն հանգեցնում է եկամտի կորստի:
Միևնույն ժամանակ, ինտերնետացումն, առանց որի հեռավար աշխատանքն անհնար է, ընդհանուր առմամբ երկրում կազմում է 52%՝ քաղաքներում համացանցը բացակայում է բնակչության 28%-ի, իսկ գյուղերում` 74%-ի մոտ:
Նյութը՝ bizzone.info-ից