Ախալքալաքի թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցի երկու աշակերտ Վրաստանի պատմության մրցույթում, որն անցկացվել է միջազգային մրցույթի շրջանակներում, արժանացել են հատուկ մրցանակի՝ «Ժյուրիի համակրանք» անվանակարգում։
Հետխորհրդային պատմության 30-ամյակին նվիրված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 40 դիմորդ։
Մրցույթը կազմակերպել և ֆինանսավորում էր DVV International-ը` Գերմանիայի Ազգային համալսարանների ասոցիացիայի միջազգային համագործակցության ինստիտուտը, SovLab-ը և Պատմության ուսուցիչների ասոցիացիան:
Վրաստանի պատմության մրցույթում, որտեղ մասնակցում էին նաև Ախալքալաքի աշակերտները, առաջին տեղը գրավեց Քեթևան Խիզանիշվիլիի աշխատանքը՝ «Հմայված շրջանը», ղեկավար՝ Թամունա Մաճարաշվիլի, «Միլլենիում» դպրոց, Թբիլիսի:
Երկրորդ տեղը հավասարապես կիսեցին երկու հաղթողները՝ «Տոտալիտար» ճշմարտությունը՝ Չեռնոբիլի ողբերգությունը, հեղինակներ՝ Ելիզավետա Սախոկիա, Սանդրո Լոմայա, Իրակլի Ջանաշիա, ղեկավար՝ Նաթելա Դավիթայա, Սենակիի ուղղափառ դպրոց-գիմնազիա և «Շնորհակալ եմ, Աստված, որ ինձ հասցրեցիր այսքան հեռու…» աշխատանքը, հեղինակներ՝ Բարբարե Ցխադաձե, Լիզի Քարթվելիշվիլի, Իրակլի Աբրամաշվիլի, ղեկավար՝ Նաթելա Գոգալաձե, Սուրամիի թիվ 3 դպրոց։
Նիկոլոզ Շարաբիձեի տեսահոլովակը գրավեց երրորդ տեղը՝ «Վրացական կրթությունը ուշ Խորհրդային Միությունում և Վրաստանում անցումային շրջանը», ղեկավար՝ Թամունա Մաճարաշվիլի, «Միլլենիում» դպրոց։
Չորրորդ տեղը զբաղեցրեցին «Աբխազական պատերազմի հերոսներն ու հակահերոսները», հեղինակներ՝ Նինի Արչվաձե, Թինաթին Բուրդուլի, Գիորգի Ախալաուրի, ղեկավար՝ Էկատերինե Ուշիկիշվիլի, Թիանեթիի թիվ 1 դպրոց։
«Ժյուրիի համակրանք» հատուկ մրցանակը շնորհվեց «Ախ, ինչպես եմ ուզում անցյալով վերադառնալ ներկա» թեմայի շուրջ աշխատանքը, հեղինակներ՝ Լիանա Ավետիսյան, Ալինա Պալոյան, ղեկավար՝ Երանյակ Մակարյան, Ախալքալաքի թիվ 1 դպրոց:
Ախալքալաքցի աշակերտուհիների աշխատանքի ղեկավար Երանյակ Մակարյանը կարծում է, որ սա մեծ ձեռքբերում է դպրոցի և աշակերտների համար։
«Ալինա Պալոյանի և Լիանա Ավետիսյանի աշխատանքը ճանաչվել է գիտական մակարդակի աշխատանք: Կովկասի հումանիտար և հասարակական գիտությունների դպրոցի դեկան Դավիթ Նատրոշվիլիի խոսքով, այն համապատասխանում էր դիպլոմային աշխատանքի բոլոր պահանջներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Երանյակ Մակարյանը։
Հաղթողների պարգեւատրումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին՝ ժամը 16:00-ին, Կովկասյան համալսարանում, որի հովանու ներքո էլ անցկացվել էր մրցույթը։