Վերջին 24 ժամվա ընթացքում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, ողջ երկրում բացահայտվել է արտակարգ դրություն և պարետային ժամի խախտման 230 նոր դեպք:
Ըստ Ներքին գործերի նախարարության, ապրիլի 18-ի 21:00-ից մինչև ապրիլի 19-ի 06:00-ն, պարետային ժամը խախտելու համար տուգանվել է հանրապետության 71 քաղաքացի:
Բացի այդ, 68 քաղաքացի է տուգանվել՝ հանրային վայրերում մինչև 3 հոգու ներկայության և 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու մասին կարգը խախտելու համար:
Հիշեցնենք, Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: