«Ըստ Heritage Foundation-ի կողմից հրապարակված տնտեսական ազատության 2021 թ.-ի ինդեքսի՝ Վրաստանն աշխարհում ընդհանուր 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը և 7-րդը՝ ամենաազատ տնտեսություն ունեցող եվրոպական տարածաշրջանի 45 երկրների շարքում», – նշված է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով՝ երկիրը դասվել է վարկանիշի ամենաազատ տնտեսությունների խմբում: Ընթացիկ հաշվետու տարում Վրաստանը 2020 թ.-ի ինդեքսի համեմատ բարելավել է իր տվյալները 5 բաղադրիչներով: Այս բաղադրիչները ներառում են՝ դատարանների արդյունավետությունը (59,3 միավոր), հարկային բեռը (89,1 միավոր), պետական ծախսերը (76,9 միավոր), հարկաբյուջետային ազատությունը (94,9 միավոր) և աշխատուժի ազատությունը (76,7 միավոր):
Ըստ զեկույցի, Վրաստանի տնտեսությունը կարողացել է հաղթահարել այս տարի նկատվող նվազագույն անկումը, ինչպես նաեւ առաջընթաց գրանցել: Զեկույցում նշվում է, որ տարիներ շարունակ կատարված բարեփոխումները նվազեցրել են կոռուպցիան, թուլացրել կարգավորումները և պարզեցրել հարկումը, ինչը ապահովել է երկրի առաջընթացը տնտեսական ազատության բոլոր ասպեկտներում:
Զեկույցում նշվում է, որ Վրաստանը գործարարների համար կանոնակարգերի արդյունավետության տեսանկյունից աշխարհի ամենաբարյացակամ երկրներից մեկն է, իսկ շուկայի բացության առումով Վրաստանն ունի 13 արտոնյալ առևտրային ռեժիմ: Նշվում է, որ երկրում բանկային/ֆինանսական ոլորտն աճում է, իսկ ֆինանսների նկատմամբ հասանելիությունը բարելավվում է: